News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանում, Բիսկուպեց կոմունայի տարածքում հնագետները Կարոլինգների մետաղադրամների 1100-ամյա հազվագյուտ գանձ են գտել, որը եզակի է նրանով, որ Եվրոպայի այս մասում նման բան երբեւէ չի հայտնաբերվել:

Ըստ Nauka w Polsce-ի, մետաղադրամների հարուստ գանձը հայտնաբերվել է Բիսկուպեցի ծայրամասերում՝ Վարմինսկ-Մազուրի վոյեւոդության տարածքում հնագիտական պեղումների ժամանակ, հաղորդում է RG-ը:

Առաջին երկու մետաղադրամները գտել են սիրողական հնագիտական ասոցիացիայի որոնողները, ովքեր մետաղորսիչներով հետազոտել են պատմական վայրը:

Նրանք իրենց հայտնագործության մասին զեկուցել են տեղական իշխանություններին, ինչպես պահանջում է օրենքը: Հետագա պեղումներն իրականացրել են Օստրոդայի թանգարանի հնագետները: Ընդհանուր առմամբ, նրանք հայտնաբերել են ավելի քան հարյուր արծաթե դենար, որոնք հատվել են 9-րդ դարում՝ լեգենդար Կարոլինգների տոհմի տիրակալների կողմից:

Հնագետները նշում են, որ սա Կարոլինգների՝ Լեհաստանում հայտնաբերված առաջին գանձն է: Այն եզակի է նաեւ Արեւելյան Եվրոպայի համար: Ըստ Օստրոդայի թանգարանի մասնագետ Լուկաշ Շչեպանսկիի՝ հայտնաբերվել է 118 արծաթե մետաղադրամ եւ դրանց բեկորները: Դրանք հատվել են Լուի Բարեպաշտի (մ.թ. 814-840) եւ Կառլ Ճաղատի (840-877) թագավորության օրոք:

Գիտնականները ենթադրում են, որ գանձի ճակատագիրը կարող է կապված լինել վիկինգների հետ: 9-րդ դարում նրանք արշավել են Արեւմտյան Եվրոպա, իսկ 845-ին պաշարել են Փարիզը: Թերեւս վիկինգներից մեկը կարոլինգյան մետաղադրամները իր հետ բերել է հին Պրուսիայի տարածք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ