News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի եւ նրանց եվրոպական դաշնակիցների նոր պահանջները, որոնք ներկայացվել են միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Press TV իրանյան հեռուստաալիքը:

Լրատվականի տվյալներով՝ Արեւմուտքը Թեհրանից պահանջում է ոչնչացնել նոր սերնդի ցենտրիֆուգները, որոնք վերջերս էին ներդրվել շարքում՝ փոխարենը առաջարկելով ժամանակավորապես կասեցնել որոշ պատժամիջոցներ, որոնք կապված են իրանյան միջուկային ծրագրի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, ՀՀԳԾ) հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ըստ ՀՀԳԾ-ի՝ Իրանը պետք է հրաժարվի օգտագործել IR-4, IR-6 եւ IR-9 տեսակի կատարելագործված ցենտրիֆուգներ եւ պահպանել դրանք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո, ոչ թե ոչնչացնել դրանք:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, եթե Արեւմուտքը պնդի իր պահանջների ուղղությամբ, Իրանը կարող է հրաժարվել ոչ միայն Վիեննայում կայացած բանակցություններից, այլ առհասարակ չցանկանա վերադառնալ ՀՀԳԾ: Այդ պահանջները, ընդգծում է Press TV-ն, նպատակ ունեն Իրանին նոր պարտավորություններ ավելացնել ատոմային ոլորտում՝ չնայած ԱՄՆ-ն անգամ  չի համաձայնել չեղարկել բոլոր պատժամիջոցները ՀՀԳԾ-ի շրջանակում, ինչին ձգտում է հասնել Թեհրանը՝ որպես հաստատում միջուկային գործարքին վերադառնալու համար:

Վիեննայում ապրիլի սկզբում մեկնարկել է բանակցային գործընթաց Իրանի եւ միջազգային հնգյակի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) համատեղ հանձնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի՝ ՀՀԳԾ-ում հնարավոր վերադարձի հեռանկարները քննարկելու համար: Մասնակից երկրների ներկայացուցիչները խորհրդակցել են ամերիկյան կողմից հետ, սակայն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ Վիեննայում տեղի չեն ունեցել:

Ապրիլին Նաթանզ իրանական միջուկային օբյեկտում սկսել էր գործարկվել կատարելագործված ցենտրիֆուգների նոր արտադրամաս: Ինչպես հաղորդել է Ֆարս գործակալությունը, այդտեղ միաժամանակ սկսվել է գազի ներհոսք նոր սերնդի ցենտրիֆուգների մեջ: Ընդ որում՝ չի նշվում՝ ցենտրիֆուգների ինչ մոդելների մասին է խոսքը: Բացի այդ, գործակալությունը հաստատել է ավելի վաղ ներկայացված տեղեկատվությունը, որ իրանյան իշխանությունները սկսել են փորձարկել IR-9 ցենտրիֆուգները:

Jam-e Jam իրանյան պորտալը հաղորդել է, որ Նաթանզում նոր արտադրամասը նախատեսված է IR-5 եւ IR-6 ցենտրիֆուգների սերիական արտադրության համար:

Իրանի իշխանությունների հաղորդագրությունների համաձայն՝ ներկայում Թեհրանը ստեղծել է ցենտրիֆուգների 15 տեսակ: Հիմնականում հարստացումը կատարվում է IR-1, IR-2m եւ IR-4 մոդելների օգնությամբ: Միջուկային գործարքի պայմաններով՝ Իրանը կարող է հարստացնել ուրան միայն IR-1 ցենտրիֆուգներում, սակայն գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանը սկսել է գործարկել կատարելագործված սարքավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԳԱՏԷ. Իրանը չի կարողացել պատասխանել մի շարք օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ հարցերին
Գրոսիի խոսքով՝ «երկար ամիսներ անց Իրանն անհրաժեշտ բացատրություն չի տվել երեք օբյեկտներից որեւէ մեկում միջուկային նյութի մասնիկների առկայության վերաբերյալ»...
Եվրոպացի դիվանագետները հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում առաջընթացի մասին
ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորան հայտնել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան տուն, որպեսզի իրենց կառավարություններին տեղեկացնեն բանակցությունների ընթացքի մասին․․․
Իրան. Առանցքային խնդիրների լուծումը Վիեննայում ընթացիկ բանակցությունները կարող են վերջինը դարձնել դրանք
«Բանակցությունները հասել են «առանցքային հարցերի լուծման փուլին...
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը «տագնապալի» է համարել ուրանի հարստացման իրանական ծրագիրը
«Ուրանի հարստացումը 60 տոկոսով լուրջ բան է. միայն ռումբ արտադրող երկրներն են հասնում այդ մակարդակին», - ասել է Գրոսին…
Իրանը համաձայնեցրել է դիրքորոշումները միջուկային գործարքի հիմնական հարցերի վերաբերյալ. Ռոհանի
Մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները, ասել է Ռոհանին...
Իրանի միջուկային ծրագրի զարգացման մակարդակը պահանջում է ստուգման հուսալի համակարգ. ԱԷՄԳ տնօրեն
Գրոսին իրավիճակը՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, անվանել է տագնապալի...
Ամենաշատ