News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տիկին Կարապետյան, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ, իշխող խմբակցության անունից նման ուղերձներ հղելը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին:

Նա նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե չլիներ անկաշկանդ 2018 թվականի ապրիլ–մայիսի իրադարձությունների ժամանակ միջազգային ամբիոններից օրինակելի կառույցի գնահատականի չէր արժանան:

«Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում մարդու իրավունքների պաշտպանին, լո՞ւրջ եք ասում: Բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, պետությունը որդեգրել էր սխալ քաղաքականություն: Անընդհատ ասում էին, ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է: Արդյունքում ամեն ինչ գալիս լցվում էր ապատեղեկատվությամբ: Մարդիկ ապրում են պետական սահմաններում, գյուղում, ադրբեջանցի զինվորականները եկել են, մարդիկ շոկի մեջ են հայտնվում, պետությունը փոխանակ գնա, նրանց հետ աշխատի, ոչ միայն չի աշխատում, այլեւ ասում է՝ ամեն ինչ նորմալ է:

Հայաստանի քաղաքացիները մեկ ուղղությամբ պետք է աշխատեն, ոչ թե մեղադրեն միմյանց, բայց Ադրբեջանի նպատակն է աշխարհին ասել՝  ամեն ինչ հիանալ է, նորմալ է, հենա իրանք էլ են ասում ամեն ինչ նորմալ է: Բա պետությունը, որ որևէ բան չի անում ու մեղադրում է մեդիատեռորի մեջ»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստատեսության վարքագիծը դատապարտելի համարեց: Նա նշեց, որ հատուկ մոնիտորինգ են արել և պարզել, որ ՄԻՊ-ի հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ չեն լուսաբանում, ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Թաթոյանը զգուշացրեց չփորձել աղավաղել մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները:

Նա նորից դիմեց Մարիա Կապարետյանին՝ նշելով. «Ձեր ելույթում կային բացահայտ մանիպուլատիվ հայտարարություններ: Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ մենք ԱԳՆ-ի հետ չենք աշխատել: Բարոյականությունը եւ իրավական կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս ես անցնեմ գնահատականների: Ես ողջ կոնյունկտուրան հասկանում եմ: Տիկին Կարապետյան, ես միամիտ չեմ, աշխատել եմ Կառավարությունում, միջազգային կառույցներում, քաղաքացիական հասարակությունում և հասկանում եմ՝ ինչ է կատարվում: Մի հատ գնանք, իրար հետ նայենք՝ ինչ է կատարվում սահմանին: Դուք գնացե՞լ եք, հարց տվե՞լ եք, թե ինչ կլինի, եթե ավտովթար տեղի ունենա: Եկան ադրբեջանցիները, իրենց հատվածն է, չէ՞: Մեր քաղաքացիներին ադրբեջանի մարմինները գալու են բերման ենթարկե՞ն: Ստացվում է, որ պետք է գան հարցաքննեն:  Դուք իշխող խմբակցության անդամ եք, հարց տվե՞լ եք, թե ոնց եք գնալու նման դեպքում մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանեք, տանելու են ձերբակալեն ու գերի դարձնե՞ն: Սա սկզբունքային հարց է»,- ասաց նա և նշեց, որ ջուր չպետք է լցնենք Ադրբեջանի ջրաղացին:

«Շատ վիրավորական, բացահայտ մանիպուլատիվ ելույթ էր Ձեր ելույթը, որով փորձեցիք նսեմացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, ստիպեցիք ինձ այս կերպ անդրադառնալ, ես չէի ուզում մտնեի այս թեմաների մեջ, անցած անգամ էլ զսպեցի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայհոյանքներին, նա ասաց. «Այդ հայհոյանքներից եք խոսում, բա տեսնո՞ւմ եք պաշտոնյաները ինչեր են անում, ես բոլոր ապացույցները ունեմ: Հայհոյանքներ են գրում, բարձրաստիճան պաշտոնյաները լայքում են, դա անուղղակի բռնության տարածում է: Այդ պաշտոնյաները պետք է ոչ մի կերպ կապ չունենան պետական համակարգի հետ, որտեղի՞ց են եկել, հայտնվել պետական համակարգում, կարո՞ղ եք ինձ ասել: Ի՞նչ գործ ունի շուկայի տեսչության վերահսկողության մարմնի աշխատակիցը սեռական հայհոյանք է համացանցում տալիս լրագրողներին:

Ընդդիմությունն էլ էնտեղ է առիթից օգտվում: Երկու կողմի ֆեյքային բանակներն էլ չհաշված»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
Ամենաշատ