News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանականը կոչ է արել դադարեցնել Բաքվում 14 հայ զինծառայողների նկատմամբ ֆիկտիվ դատը
Ֆուրլասը նշել է, որ չնայած ռազմական հանցագործություններում ադրբեջանցիներին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին՝ Բաքուն եւս մեկ բեմադրված դատ է սկսել...
Բագրատյան. պատերազմի ժամանակ օդը պարբերաբար փակում էին ռուսները
«Մեզ մոտ երբեմն զարմանում են՝ ինչու նոյեմբերի 4-ին օդը կրկին բացեցին...
Բագրատյան. Հայկական կողմում մոբռեսուրսները ճակատում գործարկված էր 48 տոկոսով
«Ես կասկածում եմ, որ Փաշինյանը պայմանավորվել է Ալիեւի հետ Շուշին հանձնելու մասին...
Բագրատյան. պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 18 000 մարդ
«Այդ մասին գրում են ընդդիմադիր ադրբեջանական ԶԼՄ-ները»,-ասաց նա...
«Վզգլյադ». Ադրբեջանում Թուրքիայի բազան Ռուսաստանի համար վտանգավոր մարտահրավեր կդառնա
«Ռուսաստանը կփորձի կանխել թուրքական բազայի կառուցումն Ադրբեջանում...
Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր միջազգային հետախուզման հայտարարման մասին տեղեկությունը
Նրանց հորինած անհեթեթությունն ինձ չի մտահոգում, ասել է Արա Աբրահամյանը...
Ամենաշատ