News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Անցումային շեմը, ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի, կուսակցությունների համար կկազմի 4%՝ նախկին 5%-ի փոխարեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, նոր նախագծի համահեղինակներից Վահագն Հովակիմյանը:

Ընդ որում, 3 կուսակցություն ունեցող դաշինքների համար դա կկազմի 8%` ներկայիս 7%-ի փոխարեն, իսկ 4 եւ ավելիի համար` 10%:

«Ընտրություններին մասնակցության ավանդի չափը կուսակցությունների համար կկազմի 7,5 միլիոն դրամ` ներկայիս 10 միլիոն դրամի փոխարեն, իսկ դաշինքների համար` 15 միլիոն` գործող 10 միլիոն դրամի դիմաց»,- ասաց Հովակիմյանը:

Նոր ԸՕ նախագծի խնդիրն է, ըստ պատգամավորի հավաստիացման, անել այնպես, որ ընդհանուր քաղաքական հայացքներով կուսակցությունները միավորվեն մեկ խոշոր կուսակցության մեջ:

«Խնդիրը նաեւ այն է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաեւ մյուս կուսակցությունները, չափերով մեծանան»,- խոստովանեց պատգամավորը:

Միեւնույն ժամանակ, նախընտրական քարոզարշավի բոլոր ծախսերը պետք է իրականացվեն այս կամ այն քաղաքական ուժերի անձնական միջոցներից: Սակայն նրանց բյուջեն չպետք է գերազանցի 800 միլիոն դրամը:

Հովակիմյանն ընդգծեց, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կիրառվելու: Նրա խոսքով՝ իշխանությունները որոշել են հին ընտրական համակարգով գնալ ընտրությունների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր». Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ
Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման...
«Ժողովուրդ». Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին
Այդ մասին են վկայում նաեւ պաստառները որոնք փակցված են մարզերում. Փաշինյանի կողքին ամենուր հենց Արամ Սարգսյանի պաստառներ...
«Փաստ»․ Ինչպես ստացվեց, որ պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ
Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին...
«Հրապարակ». Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել
Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի...
«168 ժամ»․ Բազալտե հեղափոխություն. Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը
2018 թ․ հեղափոխությամբ նա պայքարել է իշխանության դեմ, հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը…
«Փաստ»․ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է
Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ