News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի hանձնաժողովի եւ ՄԻԵԴ–ի Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ այսօր ԱԺ–ում հնչեցրած հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի hանձնաժողովի եւ ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել: Եվրոպական կառույցները միայն հետադարձ ուժի բացահայտման մասով առաջարկել էր հիմք ընդունել կոնկրետ փաստերը, իսկ որոշակիության մասով ուղղակի ասել էր, որ հենց ՍԴ–ն պետք է որոշի։ Հիմա կարդում ենք ՍԴ մարտի 26-ի որոշումը եւ պարզում ենք, որ հենց որոշակիության մասով է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվել, այլ ոչ թե հետադարձ ուժի: Հետեւաբար «Հռոմի Պապի» հետ համեմատականներ անցկացնելը երկու ինստիտուտների պայմաններում, որոնցից մեկը Բարձր դատարանն է, մեղմ ասած անընդունելի է: Դրա փոխարեն կարելի էր արժանապատվորեն ընդունել սխալը»։

Նշենք, որ ավելի վաղ խորհրդարանում, Արթուր Դավթյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի մարտի 26–ի որոշմանը, որով Սահմանադրությանը հակասող ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն, ասել էր, որ ՍԴ–ն Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց եւ անկախատեսելի վարվեց։

 

Տպել
Ամենաշատ