News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ իշխանությունները խստացրել են կարանտինային միջոցառումները երկրի հյուսիս-արեւելքում գտնվող սահմանամերձ շրջաններում: Ուրբաթ կենտրոնական Rodong Sinmun թերթը հայտնել էր, որ վիրուսի տարածման դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ են ներդրվել Կանվոնդո նահանգի Կոսոն-գուն շրջանում:

«Տեղի բնակչությունը պետք է անհապաղ զեկուցի պատկան մարմիններին ցանկացած միջադեպի մասին»,- ասվում է հրապարակման մեջ: Պարբերականը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել սատկած կենդանիներին եւ քամուց բերած «անսովոր առարկաներից, որոնք կարող են կորոնավիրուս փոխանցել», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը մեկ օր առաջ ԿԺԴՀ քաղաքացիներին զգոնության կոչ էր արել, քանի որ, ըստ դրա տվյալների,  կորոնավիրուսը կարող է փոխանցվել հարավային Կորեայի քարոզչական թռուցիկների միջոցով, որոնք տարածվում են սահմանային տարածքներից: Ընդ որում, հրապարակման մեջ դրանք «տարօրինակ օբյեկտներ» են անվանվում:

Կորեայի Հանրապետությունում բնակվող հյուսիսից վտարվածներին միավորող հասարակական կազմակերպության ակտիվիստները Հարավային Կորեայի Կյոնգիդո նահանգի սահմանամերձ շրջաններից հելիումով լցված 10 փուչիկ էին արձակել՝ 500 հազար քարոզչական թռուցիկներով, 500 գրքույկներով, ինչպես նաեւ 5 հազար մեկ դոլարանոց թղթադրամներով: Նյութերը քննադատություն են պարունակում ԿԺԴՀ ղեկավարության հասցեին, դրանց տարածումը կտրուկ բողոքներ է առաջացնում Փհենյանի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ