News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Գեղարդի վանքի տարածքում քաղաքացիները «երազանքի ծառերին» ժապավեններ կապելու փոխարեն, դիմակներ են կապել։ Տեւական ժամանակ է՝ ինչ Գեղարդի վանքի ծառերն այս վիճակում են։ NEWS.am-ի հետ զրույցում զբոսավար Տաթեւիկ Խորենյանն ասաց, որ բացի դիմակներից, ծառերին կապված են նաեւ տարբեր կտորներ, պլաստմասե տոպրակներ ու անձեռոցիկներ։

«Ավանդույթի համաձայն՝ մարդիկ պետք է երազանք պահեին ու  գունավոր ժապավեններ կապեին, բայց քանի որ մեր ժողովուրդը մի բանը կիսատ է լսում ու հասկանում, ձեռքի տակ ինչ ընկնում է՝ կապում են։ Կորոնավիրուսով պայմանավորված, հիմա էլ դիմակներ են կապում, ոչ միայն բժշկական, այլեւ կտորից։ Այնքան տգեղ է, ծառերն ամբողջությամբ աղբով են պատված»,– ասաց Տաթեւիկը։

Զբոսավարը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց  այս խնդրի շուրջ, ընդգծելով, որ Գեղարդի տարածքում միշտ զբոսաշրջիկներ են լինում եւ այդ տեսարանը  տհաճ զգացողություններ է առաջացնում նրանց մոտ։

«Նրանք դժգոհում էին ոչ միայն այն բանից, որ տգեղ է, այլեւ նրանից, որ դա վտանգավոր է վիրուսի տարածման տեսանկյունից։ Վերջերս ռուս զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ այդ տեսարանը իրեն  հիշեցնում է վատ օրերի մասին, քանի որ համավարակի պատճառով հարազատ է կորցրել ու ինքը չէր ցանկանա հիշել այդ ծանր օրերը»,- պատմեց Տաթեւիկը։

Զբոսավարը դիմել է վանքի տարածքում աշխատողներին, որպեսզի ուշադրություն դարձնեն խնդրին, սակայն վերջիններն ասել են, որ դա իրենց հսկողության տակ չէ եւ իրենք որեւէ պարտավորություն չունեն տարածքը մաքրելու հետ։ Նրանք ասել են նաեւ, որ «երազանքի ծառերը» աշնանից հետո չեն մաքրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն անվանել է կորոնավիրուսի «Դելտա» տարբերակը՝ որպես աշխարհում գերիշխող
Նա բացատրել է դա կորոնավիրուսի այդ տեսակի փոխանցվելու ունակության մեծացմամբ...
Իտալիան կարանտին է սահմանել Մեծ Բրիտանիայից ժամանող ճանապարհորդների համար՝ կորոնավիրուսի դելտա շտամի պատճառով
Միեւնույն ժամանակ, Իտալիան վերացնելու է սահմանափակումները Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ճապոնիայից եւ ԵՄ այլ երկրներից ժամանող ճանապարհորդների համար՝ պայմանով, որ նրանք ունենան «կանաչ անցաթուղթ»…
ԶԼՄ-ները տեղեկացնում են Ռուսաստանի եւ Թուրքիայի ավիահաղորդակցության վերսկսման հնարավորության մասին
Այժմ Թուրքիա թռիչքները կորոնավիրուսի համավարակի ֆոնին պակաս վտանգավոր են թվում...
Ռուսաստանում հայտնաբերվել է փետրվարի 1-ից կորոնավիրուսով վարակման օրական 17 648 նոր դեպք
Մոսկվայում հայտնաբերվել է 9056 դեպք:
Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է կորոնավիրուսի դեմ վերապատվաստման անհրաժեշտության մասին
«Պատվաստված մարդիկ կրկին չեն պատվաստվում: Իսկ հակամարմիններն արդեն սպառվել են...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք․ կատարվել է 38 թեստավորում
Արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը 2771 է...