News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին ԱԺ-ում զեկույցի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր աշխատանքից և քննարկվում է իր պաշտոնանկության մասին հարցը:

«Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է, քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»,-ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից, Արթուր Դավթյանն ասաց.«Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ»:

Տպել
Ամենաշատ