News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 4-ին, ժամը 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ 18-ամյա երիտասարդ է տեղափոխվել՝ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնասվածք: Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ երիտասարդը դանակահարվել էր Ազատամարտիկների այգում՝ անհիմն ծագած վեճի ժամանակ։

Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին, որ երիտասարդին դանակահարել էր Նոր Արեշում բնակվող մեկ այլ երիտասարդ։

Բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, տվեց խոստովանական ցուցմունք և ներկայացրեց հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ