News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ մինչեւ 2030 թվականը արեւային էներգետիկայի ոլորտում ներդրումների ծավալը կհասնի 600 մլն դոլարի, իսկ հողմային էներգետիկայի ոլորտում՝ 500 մլն դոլարի:Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը:

Նա հիշեցրեց, որ այդ տարի փետրվարին ընդունվել է մինչեւ 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարություն:

Նրա խոսքով՝ մինչեւ 2030 թվականը ծրագրվում է կառուցել արեւային ֆոտովոլտային էլեկտրակայններ 1000 ՄՎտ հզորությամբ, ինչը կապահովի էլեկտրաէներգիայի արտադրության 15%-ը:

«Բացի այդ, մինչեւ 2040 թվականը ծրագրվում է շահագործման հանձնել մինչեւ 500 ՄՎտ հզորությամբ համակարգային նշանակության հողմային էլեկտրակայաններ»,-նշեց Ասատրյանը:

Նա նշեց, որ մեկ տարում արեւային էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 59%, այժմ կառուցվում է 10 ՄՎտ հզորությամբ 360 կայան: Աշխատանքներ են տարվում նաև մինչեւ 125 ՄՎտ հզորության կայաններ կառուցելու ուղղությամբ: 

Հիշեցնելով 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի նախագծի մասին՝ փորձագետը հավելեց, որ այն կառուցման փուլում է եւ 2024 թվականին շահագործման կհանձնվի:

Ասատրյանը նշեց էներգախնայողության կարեւորությունը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը Հայաստանում կարող է հասնել մինչեւ 30-40%-ի:

Հիմնադրամի տնօրենը հայտարարեց, որ 180 չգազաֆիկացված համայնքներում 37 հազար տնային տնտեսությունների համար հատկացվել են միջոցներ 3400 ջրատաքացման համակարգերի գնման համար, բացի այդ, տեղադրվել են արեւային կայաններ 1 ՄՎտ հզորությամբ:

«Որոշում է կայացվել այդ ծրագիրն իրականացնել նաեւ գազաֆիկացված համայնքներում: Բացի այդ, Եվրասիական զարգացման բանկից հիմնադրամը 1,7 մլն դոլարի չափով դրամաշնորհ է ստացել, որը ծախսվել է հանրային նշանակության 20 շենքի ջերմամեկուսացման աշխատանքների վրա»,-եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ