News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Swift Response զորավարժությունների շրջանակներում ԱՄՆ-ն շաբաթ երեկոյան օդային դեսանտ կիջեցնի Էստոնիա: Էստոնիայի Պաշտպանության ուժերի շտաբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախատեսվում է մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող ուղարկել: Դեսանտավորումը տեղի կունենա իրականին հնարավորինս մոտ մարտավարական իրավիճակում, փոխանցում է «ՌԳ»-ն:

Զինվորականներից բացի օդից ռազմական տեխնիկա ւ սարքավորումներ կնետվեն: Ամերիկացի զինծառայողները պետք է «գրոհեն» Նյուրմսի օդանավակայանը: Ընդ որում, ՆԱՏՕ-ի շտաբի կողմից սիմուլյացիան հայտարարվեց որպես Էստոնիայի պաշտպանության «պաշտպանական» օպերացիա է հայտարարվել:

Այնուհետեւ ամերիկյան զորքերն ուղղաթիռներով Նուրմսեից կտեղափոխվեն Կենտրոնական լեռնաշղթա, որտեղ կմշակվեն կրակոցները MLRS բազմակի արձակման հրթիռային համակարգերից:

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ մայիսի 14-ը: Դրանց կմասնակցի 2500 զինվորական Էստոնիայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից, ինչպես նաեւ՝ ավելի քան 20 ինքնաթիռ եւ 25 ուղղաթիռ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ