News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ուրբաթ կողմ է հանդես եկել Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկու կոչին՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով կիսվելու, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավունքի սահմանափակումները վերացնելու կամ մեղմացնելու գաղափարին, որոնք վերաբերում են այդպիսի դեղամիջոցների արտադրությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ողջունում եմ Լեհաստանի վարչապետի կոչը՝ ակտիվացնելու մեր պատվաստանյութերը՝ ամբողջ աշխարհի հետ կիսվելու համար: Ես պատրաստ եմ աշխատել Վարչապետ Մորավեցկու հետ՝ մեր ընկերների ու հարեւանների, հատկապես Արեւելյան գործընկերության երկրների հետ պատվաստանյութերով կիսվելու համար»,- գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Պորտոում ԵՄ գագաթնաժողովին մեկնելուց առաջ ճեպազրույցին ասել էր, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ են համարում, որպեսզի արեւմտյան երկրները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտոնագրեր ունեն, այլ պետություններին եւս այդ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն տան: Նրա խոսքով՝ Լեհաստանը, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտոնագրեր չունի, կփորձի համոզել լիցենզիա եւ պատենտներ ունեցող հարուստ երկրներին տրամադրել դրանք՝ դեղամիջոցների արտադրությունը հինգ-տասը անգամ ավելացնելու համար:

ԵՄ-ում պատվաստումները սկսվել էին 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Առաջին եռամսյակում համայնքը 129 միլիոն դեղաչափ պատվաստանյութ ստացավ: Եվրահանձնաժողովն AstraZeneca, Pfizer, Moderna եւ Johnson & Johnson ընկերությունների հետ անցյալ աշնանը պատվաստանյութերի մշակման փուլում կնքված դեղամիջոցների նախնական պատվերի պայմանագրերի վերաբերյալ տվյալները չի հրապարակել: Եվրոպական լրատվամիջոցների գնահատականների համաձայն՝ առաջին եռամսյակում ԵՄ-ն չի ստացել նախապես պատվիրված դեղաչափերի 30-ից 50 տոկոսը, ինչը Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքի պատճառներից մեկը դարձավ:

Այժմ իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, Եվրահանձնաժողովը հույս ունի, որ համայնքի երկրները հուլիսի վերջին կհասցնեն պատվաստել չափահաս բնակչության 70 տոկոսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ