News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տոկիոյի մերձակայքում Իոկոգամայի ոստիկանությունը որոնում է շուրջ 3,5 մետր երկարությամբ պիթոնին, որը փախել է տեղի բնակչի բնակարանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo-ին:

Նշվում է, որ շուրջ 13 կգ քաշով օձն անհետացել է բնակարանից: Ոստիկանություն է դիմել պիթոնի սեփականատերը: Ճապոնիայում թույլատրվում է օձեր, այդ թվում՝ պիթոններ պահել՝ որպես ընտանի կենդանիներ, սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն: Ոստիկանության տվյալներով՝ պիթոնը կարող էր սողալ բաց պատուհանի միջոցով բնակարանից, որը տեղակայված է լեռնային տեղանքի մերձակայքում գտնվող տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ