News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես մի բանի համար, որ նա փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործին եւ նրա լիազորությունները կասեցնելուն:

«Ընդ որում ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ազդեցությունից, այլ նաեւ այլ մարդկանց, այդ թվում ընդդիմադիրներից: Պարոն Վարդազարյանի մեղքը այն է, որ փորձել է իրականացնել իր սահմանադրական լիազորությունները, ինչը չի բավարարել այս իշխանություններին, քանի որ, ինչպես գիտեք, նրանց քայլերը մշտապես միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն»,-ասաց ն;

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էլ հավելեց, որ Ռուբեն Վարդազարյանին անձամբ ճանաչում է, փորձառու անձնավորություն է համարում. «Զավեշտ է, ճակատագրի հեգնանք, որ Վարդազարյանին մեղադրում են արդարադատությանը միջամտելու համար, իսկ թե ինչու եմ տենց գնահատում կարծում եմ՝ հասկացողը կհասկանա: Ես չեմ կարծում, որ Վարդազարյանի պես մարդը նման միամտություն աներ եւ փորձեր մի քանի ամսվա դատավորին միջամտություն աներ, որը գնահատվեր որպես արդարադատությանը միջամտել: Ես վստահ եմ, որ պարոն Վարդազարյանն ունակ է պաշտպանվելու, եւ դեռ կտեսնենք՝ այդ գործը դատական հեռանկար կունենա, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ