News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։

Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։ 

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, լուսավորության սյուներ, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ։

Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի նորոգումը կավարտվի այս տարի։ Հիմնական ճանապարհի երկարությունն է մոտ 9.13 կմ, կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվացի մասնագետների հետ քննարկվել է «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագիրը
Փոխնախարար Արմեն Սիմոնյանը Լիտվայի դեսպանի հետ...
Գորրծարկում է Երևան-Շորժա էլեկտրագնացքը
Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 18-ից՝ ուրբաթ...
Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը վերսկսում է աշխատանքը հունիսի 15-ից
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում...
Mehr. արդյո՞ք Ռուսաստանը կդառնա Ադրբեջանի մրցակիցը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում
Հյուսիս-հարավ միջանցքի դիրքը Իրանի Իսլամական Հանրապետության ամենակարեւոր աշխարհագրական առավելություններից մեկն է…
Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում է
Թուրքիայի եւ Իրանի շահերը հաշվի են առնվում կոմունիկացիաների ապաշրջափակումը քննարկելիս. Լավրով
Շատ բան պայմանավորված է հույզերով, ասել է Լավրովը...