News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արդշինբանկի Ձեր Visa քարտից ցանկացած այլ Visa քարտի դեպի արտասահման փոխանցում կատարելիս կամ Ձեր Visa քարտին փոխանցում ստանալիս կարող եք ստանալ 1000 ՀՀ դրամի չափով քեշբեք։ Արշավին կարող են մասնակցել Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում:  Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հունիսի 26-ը ներառյալ:

Արշավի հիմնական պայմանները․

1. Կատարե՛ք փոխանցում Արդշինբանկի Ձեր Visa քարտով արտասահմանի Visa քարտի և ստացեք 1,000 ՀՀ դրամ CashBack։

2. Ստացե՛ք փոխանցում արտասահմանի Visa քարտից Արդշինբանկի Ձեր Visa քարտին և ստացեք 1,000 ՀՀ դրամ CashBack։ Ընդ որում քեշբեք կարող են ստանալ միայն Visa քարտապանները, որոնք արշավի մեկնարկի օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում չեն ստացել քարտից քարտ Visa Direct փոխանցում: 

3. Արշավի ընթացքում նշված երկու դեպքում էլ մեկ հաճախորդը կարող է պարգևատրվել միայն մեկ անգամ:

4. Քեշբեքը կվճարվի համաձայն ստորև ժամանակացույցի`

•    2021թ․ ապրիլի 26-ից մայիսի 26-ը  ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած կամ ուղարկած քարտապաններին` մայիսի 26-ին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում,

•    2021թ․ մայիսի 27-ից հունիսի 26-ը ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած կամ ուղարկած քարտապաններին՝ հունիսի 26-ին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Կենսաթոշակային Visa քարտերը չեն կարող մասնակցել քարտից քարտ փոխանցում ստանալու արշավին պայմանավորված ՀՀ համապատասխան իրավական ակտի պահանջով, որ կենսաթոշակային քարտերին կարող են մուտքագրվել բացառապես կենսաթոշակներ:

Քեշբեքի վճարումը կիրականացվի այն քարտի հաշվեհամարին, որին ստացվել է քարտից քարտ Visa Direct փոխանցումը: Այն դեպքում, երբ նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին կլինի փակված կամ փոխանցումը ստացված կլինի արտարժույթային քարտային հաշվին, ապա քեշբեքը կփոխանցվի քարտապանի` Բանկում գործող այլ  հաշվեհամարին, իսկ  այլ գործող հաշիվ չունենալու դեպքում քեշբեք չի տրամադրվի:

Արդշինբանկի քարտից քարտ ծառայության միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ, այլ նաև քարտից քարտ փոխանցում իրականացնել աշխարհի ցանկացած կետ ընդամենը մի քանի րոպեում առանց բանկ այցելելու՝ Բանկի պաշտոնական կայքէջի Card2Card հղմամբ կամ Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շոփ ամառ».Visa Gold 50,000 դրամով և Visa Platinum 500,000 դրամով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով ս․թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ արտերկրի օնլայն խանութներից...
2021-ի զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին. ԿԲ
Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով...
12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9 տոկոս. Կենտրոնական բանկ
2021 թվականի երկրորդ եռամսյակում, պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման դրական ազդեցություններով...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով. Այն հիմա 6.5 տոկոս է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.0%...
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս...
Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը Լիբանանի ԿԲ ղեկավարի գործողությունների հետաքննություն է սկսել
Ֆրանսիայի այս քայլը նախաձեռնվել է մի քանի ամիս անց այն բանից, երբ Շվեյցարիան հետաքննություն է սկսել Լիբանանի կենտրոնական բանկում փողերի հնարավոր լվացման եւ հափշտակությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ