News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերությունն այսուհետ իր ծառայությունները կմատուցի և բաժանորդներին կսպասարկի Բագրատունյաց հրապարակ, 8 շենք, 2/1 հասցեում։  

Վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բաժանորդներին ստանալ  բարձրակարգ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։       

Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Գյումրիի քաղաքապետ Հայկ Սուլթանյանը։։

«Գյումրին մեր ընկերության համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Գյումրին այն առաջին քաղաքներից է, որտեղ մեր ընկերությունը դեռ 2012 թվականից սկսել է ծառայություններ մատուցել, և մեզ համար շատ կարևոր է Գյումրիի մեր բաժանորդների սպասարկումը դարձնել առավել հարմարավետ։ Նոր սրահը նույն ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունի ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բարձրակարգ սպասարկում»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շատ կարևոր է, որ մեր բնակչության համար հասանելի լինեն նորարարական  տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության բարձրորակ ծառայությունները։ Ռոստելեկոմը դա կարող է լիարժեք ապահովել։ Մենք ուրախ ենք այս գրասենյակի բացման կապակցությամբ և հուսով, որ այս գրասենյակը կնպաստի նաև մեր հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։

Ընկերությունը, նոր ՎՍՍ-ի բացման կապակցությամբ, պատրաստել էր նաև անակնկալ գյումրեցիների համար։ Բոլոր նրանք, ովքեր մայիսի 6-8-ը ներառյալ կբաժանորդագրվեն ընկերության ծառայություններին նորաբաց ՎՍՍ-ում, ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսը կստանան ԿԵՍ ԳՆՈՎ և իհարկե անակնկալ նվեր՝ ընկերության կողմից։

Վաճառքի և սպասարկման սրահը բաց է երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00 - 19:00 և շաբաթ օրը՝ 10:00 - 15:00։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ