News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում՝

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ;

Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումների կատարելու մասին օրինագիծ;

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ;

«Լիցենզավորման մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

«Պետական սահմանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթե;

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

«Կինեմատոգրաֆիայի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ:

Պատգամավորները նաեւ վավերացրեցին «ՀՀ-ի եւ Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային, ուղևորատար և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ