News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծում Բայրամ Մամեդովի մահվան հետաքննության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Ստամբուլի NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանովը, հայտնում է Turan-ը:

Նրա խոսքով՝ այսօր առավոտյան մահացածի հայրը՝ Ֆարման Մամեդովը, նրա ընկերներն եւ նրանց կողմից հրավիրված փաստաբանը եկել էին Ստամբուլի Քադիկոյ շրջանում գտնվող Իսքելեի ոստիկանական բաժանմունք: Այնտեղից նրանց ուղարկել էին Փորձագիտական կենտրոնի դիահերձարան: Մեկուկես ժամ այնտեղ պահելուց հետո նրանց թույլ էին տվել ներս մտնել եւ հնարավորություն էին ընձեռել տեսնել Բայրամի դին:

Ըստ Էլգիզ Գահրամանովի՝ ոստիկանությունը հայտնել է, որ քննիչն ուսումնասիրում էր Բայրամի երթուղով տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Հիշեցնենք, որ NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովին մահացած էին գտել մայիսի 2-ին ծովում:

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը լայնորեն հայտնի դարձան այն բանից հետո, երբ 2016-ի մայիսի 9-ին քաղաքական կարգախոսներով ծածկեցին Հեյդար Ալիեւի հուշարձանը Բաքվում: Մի քանի օր անց նրանք ձերբակալվեցին եւ դատապարտվեցին, սակայն՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: «Շնորհավոր ձեր տոնը, ստրուկներ» եւ «Fuck the system» գրառումները նրանց 10 տարվա ազատազրկում արժեցան:

Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նրանք մեղավոր ճանաչվեցին եւ բանտ նստեցին: 2019-ի մարտին նրանց ներում շնորհվեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը կրակել է 30–ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն» հանդիսանում է Երեւանի բնակիչ…
67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կասկածանքով
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն...
«Օրենքով գող» Մարսոյի գերեզմանի մոտ հաշիվներ են պարզել նրա որդիները մեկ այլ խմբի հետ. նոր մանրամասներ (ֆոտո)
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տղամարդը Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ է...
ԱՄՆ-ում դեռահասը սպանել է 4-ամյա երեխային
Տեխասում ձերբակալվել է 4-ամյա երեխայի սպանության կասկածյալը, որը թողել էր զոհի դին փողոցում եւ փախուստի դիմել...
Օսթինում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետեւանքով 13 մարդ է վիրավորվել
Ոչ ոք չի զոհվել, բայց 2 տուժածներ ծանր վիճակում են․․․
ԱՄՆ-ում բնակելի համալիրում հրաձգության հետեւանքով երկու երեխա է վիրավորվել
մյուս զոհերը ստացել են ավելի լուրջ ու նույնիսկ ծանր վնասվածքներ, նրանցից մեկը տեղում մահացել է․․․
Ամենաշատ