News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տեղի է ունեցել ամենամեծ դավաճանությունը մեր ազգային սկզբունքների, մեր ազգի, պետության հանդեպ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։ «Եթե համեմատենք երիտթուրքերի եւ երիտհայերի կատարածը, կարելի է նրանց միջեւ հավասարության նշաններ դնել։ Նրանք կարող են մրցակցել երիտթուրթերի հետ հայ գենի դեմ կատարած չարագործություններով»։

Անդրադառնալով իշխանության կարգախոսին՝ «Ապագա կա», ՀՀԿ անդամը նշեց. «Այ տականքներ, ի՞նչ ապագայի մասին է խոսքը, ու՞մ հետ։ Տեսանք՝ Արցախի ապագան ինչ արեցիք։ Հայաստանի ապագայի հարցում էլ տեսնում ենք, թե ինչ եք ուզում անել։ Այստեղ է, որ ազգային ձեռքը պիտի բռնի նրանց ձեռքն ու ականջը»։ Հիշեցնելով Նեմեսիս գործողությունը, Նիկոյանը փաստում է, որ նույնը սպասվում է այս իշխանություններին։

ՀՀԿ–«Հայրենիք» միավորման էլ ՀՀԿ անդամն առաջարկում է նայել ոչ անձնական հարաբերությունների տիրույթում։ «Մեր ցուցակը շատ անսպասելի է լինելու։ ՀՀԿ–ի հայտնի անունները չեն լինելու։ Մենք մի նպատակ ունենք՝ ազգադավ կապիտուլյանտին իշխանությունից հեռացնել։ Մենք չունենք իշխանությանը ձգտելու խնդիր»,– վստահեցնում է նա եւ հավելում, որ ՀՀԿ–ն իր փորձով, իսկ «Հայրենիքն» իր ապագայով միավորվում են։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արցախյան հակամարտության ողջ պատմության ակունքներում են եղել, ինչու՞ հիմա չեն փորձում միավորվել ու միասին անվտանգային խնդիրները կարգավորեն, ի պատասխան Ս. Նիկոյանն ասաց. «Միշտ չէ, որ 1+1–ը հավասար է 2–ի։ Քաղաքականության մեջ լինում է, որ 1,8 կամ 2,2–ի էլ է հավասար։ Միշտ պետք է նայել, թե միավորումներն ինչ արդյունավետություն ունեն։ Միավորվելուց կորուստներ են լինում։ Օրինակ, անկեղծ լինենք, Վանեցյանի հետ միավորվելուց եւ մենք ենք որոշակի կորուստներ ունենում, եւ իրենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ