News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ՝ մայիսի 7-ին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ Դատախազության բողոքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սեւակ Համբարձումյանին եւ Կարեն Մարդանյանին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ