News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» իշխող դաշինքը Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 7-ի արտահերթ նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխություններն Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում:

Փոփոխություններին կողմ է քվեարկել 81 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կրկին չմասնակցեցին քվեարկությանը:

Այդպես, ԸՕ-ում կատարված փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս կկազմի՝ նախկին 5 տոկոսի փոխարեն: Ընդ որում, 3 կուսակցություն ունեցող դաշինքների համար այն 8 տոկոս կկազմի՝ ներկայիս 7 տոկոսի փոխարեն, իսկ 4 եւ ավելիի համար՝ 10 տոկոս: Կուսակցությունների ընտրություններին մասնակցության գրավի չափը 7.5 մլն կկազմի՝ ներկայիս 10 մլն-ի փոխարեն, իսկ դաշինքների համար՝ 15 մլն՝ ներկայիս 10 մլն դրամի փոխարեն: Նախագծի խնդիրը, ըստ դրա հեղինակների, ապահովելն է, որպեսզի ընդհանուր քաղաքական հայացքներ ունեցող կուսակցությունները միավորվեն մեկ մեծ կուսակցության մեջ:

Նախընտրական քարոզչության բոլոր ծախսերը պետք է կատարվեն այս կամ այն քաղաքական ուժերի անձնական միջոցներից: Այնուամենայնիվ, դրանց բյուջեն չպետք է գերազանցի 800 միլիոն դրամը:

Բացի այդ, հստակեցվել է երկրում ռազմական դրության եւ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման կարգը: Այսպիսով, որոշ դեպքերում հնարավոր կլինի նաեւ ռազմական դրության կամ արտակարգ դրության պայմաններում կազմակերպել եւ իրականացնել ընտրություններ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Փոփոխությունները հնարավորություն կտան նաեւ ընտրողների ցուցակից հանել շուրջ 200 հազար քաղաքացու, ովքեր երկար ժամանակ գտնվել են Հայաստանից դուրս եւ չունեն վավեր փաստաթղթեր (նրա ինքնությունը հաստատող ՀՀ քաղաքացու անձնագիր):

Իշխող «Իմ քայլը» դաշինքը հայտարարեց, որ սա իրենց նախընտրական խոստումն է, որը նրանք պետք է իրականացնեն մինչ լուծարումը:

Միեւնույն ժամանակ, իշխանությունները որոշեցին գործող ԸՕ-ով գնալ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ