News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ռոսսիա» հատուկ թռիչքային ջոկատի գործադիր տնօրեն, նախագահի նախկին գլխավոր օդաչու Կոնստանտին Տերեշենկոն պատմել է թռիչքի ժամանակ Վլադիմիր Պուտինի վարքի մասին:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Տերեշենկոն պատմել է, որ, եթե պետության ղեկավարը պաշտոնական կամ աշխատանքային այցով է մեկնում, ապա շատ է աշխատում ինքնաթիռում: Նա չի միջամտում անձնակազմի աշխատանքին, իսկ օդաչուներից ինչ-որ զեկույցներ ստանում է ադյուտանտի միջոցով:

«Նախագահը շատ անխոչընդոտ ուղեւոր է: Միշտ հանգիստ վերաբերմունք ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ: Չկան ինչ-որ արտառոց պահանջներ: Կարող է միայն հետաքրքրվել թռիչքի մանրամասներով կամ ճշտել՝ կա՞ն արդյոք խնդիրներ: Թռիչքի վերջում միշտ շնորհակալություն է հայտնում անձնակազմին»,-նշել է Տերեշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ