News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը կարող է կայանալ հունիսին: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են՝ կկայանա՞ արդյոք այդ գագաթնաժողովը հունիսի սկզբում Բայդենի եվրոպական շրջագայության ժամանակ: «Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք անել դա, սակայն այժմ դեռեւս չկա հստակ ժամանակ կամ վայր. մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նախագահը:

Լրագրողները նաեւ Բայդենին հարցրել են՝ համարո՞ւմ է արդյոք նա Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ներկայությունը՝ որպես ինչ-որ որ «ազդանշան» ԱՄՆ-ի համար: Երկրի ղեկավարը պատասխանել է, որ այդ իրավիճակը որեւէ կերպ չի ազդում Պուտինի հետ հանդիպելու նրա ցանկության վրա: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Վաշինգտոնում տեսնում են զորքերի թվի կրճատումը. «զորքերը զգալիորեն պակասել են՝ ի տարբերություն անցած ամսվա»:

Ապրիլի կեսերին Բայդենն առաջարկել էր Պուտինին ամռանը Եվրոպայում երկկողմանի հանդիպում անցկացնել կուտակված հարցերը քննարկելու համար: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Politico պարբերականը, գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Չեխիայում, Իսլանդիայում, Սլովենիայում կամ Ադրբեջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ