News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երեւանում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պարզվել է, որ մայիսի  5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Տուժածներ չկան, ոստիկանները հայտնաբերել են նաեւ  ատրճանակը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղայի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ