News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ առաջիկա ընտրությունների նկատմամբ արտաքին խաղացողների ուշադրությունը բավականին մեծ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»:

Ըստ այդմ, հիմա թեժ պայքար է գնում այդ թևում՝ այդ մեկ «հնարավորության» համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդգծված գոնե մեկ արևմտամետ ուժի՝ ինչ-որ կերպ խորհրդարան անցկացնելու համար աշխատելու է իշխանության քարոզչական ու վարչական ռեսուրսը:

Սակայն բանն այն է, որ ներկայումս դեռևս որոշված չէ այն «արևմտյան ձին», որի վրա վերջնական «ստավկա» պետք է արվի: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար պայքարում են մի քանի մանր կուսակցություններ, սակայն բոլորն էլ այնքան թույլ են, որ, ինչպես կատակում են իշխանական կուլիսներում, ընտրությունների արդյունքում կարող է պարզվել, որ «ձին» պարզապես պոնի էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ