News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելցի ոստիկանը հարձակվել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտակայքում անկարգությունները նկարահանող օպերատորի վրա: Այս մասին Telegram ալիքում հայտնում է RT DE-ի եւ Ruptly-ի ղեկավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Telegram-ում հրապարակված գրառմանը կից տեսանյութում լսվում է թե ինչպես է ոստիկանը սպառնում կոտրել օպերատորի տեսախցիկը: Դատելով կադրերից՝ ոստիկանը հարվածում է եւ խլում տեսախցիկը լրագրողի ձեռքից:

Ուրբաթ երեկոյան անկարգություններ էին սկսվել Արեւելյան Երուսաղեմի միանգամից երկու թաղամասերում՝ Տաճարի լեռան մոտ եւ Շեյխ Ջարահ թաղամասում: Կարմիր մահիկի տվյալներով՝ բախումների արդյունքում առնվազն 163 մարդ է վիրավորվել: Բողոքի ցույցերն այդ թաղամասում շարունակվում են արդեն մոտ մեկ շաբաթ: Այնտեղ ապրում են մի քանի արաբ ընտանիք, որոնց Իսրայելի դատարանը կարգադրել է վտարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ