News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը զենքի տարածումը վերահսկելու մի շարք առաջարկներ է ներկայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ձգտում ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ զինված բռնության համաճարակի դեմ պայքարելու համար: Առաջարկվող կանոնները կօգնեն կանխել զենքի՝ սխալ ձեռքերում հայտնվելը, իրավապահ մարմինների համար կօգնեն ավելի հեշտ հետեւել զենքին, որն օգտագործվել է հանցագործություններ կատարելու համար, եւ, միեւնույն ժամանակ, կպաշտպանեն օրինապաշտ քաղաքացիների իրավունքները»,- ասվում է արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչության առաջարկությունների համաձայն՝ զենքի մանրածախ վաճառողները պարտավորված կլինեն ստուգել գնորդի կենսագրական տվյալները հավաքածուներ վաճառելուց առաջ, որոնցով կարելի է ինքնուրույն զենք հավաքել: Նախատեսվում է պարտավորեցնել արտադրողներին սերիական համար դակել զենքի վրա, որպեսզի հեշտ լինի գտնել դրանք: Ինչ վերաբերում է «ուրվական զենքերի» կրճատմանն ուղղված միջոցներին, ԱՄՆ ԱՆ-ն առաջարկում է  պահանջ սահմանել զենքի մատակարարների համար, որպեսզի նրանք սերիական համար դնեն ատրճանակների կամ այլ ոչ սերիական զենքի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ