News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն:

COVID-19-ի համավարակը հիշեցրեց այնպիսի թեմաների կարեւորության մասին, ինչպիսիք են առողջությունը, բնության եւ համաքաղաքացիների հանդեպ վերաբերմունքը, փոխադարձ համերաշխությունն ու համագործակցությունը, ասվում է շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, հրապարակված համապատասխան փաստաթղթում: SARS-CoV-2 վիրուսի տարածումը ցույց տվեց եվրոպական ինտեգրման ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը, նշվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնությունը նախատեսում է մայիսի 9-ից սկսած մեկ տարի քննարկումներ անցկացնել եվրոպական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում: Թեմաների թվում են՝ կայուն զարգացումը, կլիմայի պաշտպանությունը, թվայնացումը եւ Եվրոպայի դերն աշխարհում, հայտնել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրասենյակը, ում ստորագրությունը նույնպես դրված է կոչի տակ: Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում ստացված առաջարկությունները հիմք կդառնան Եվրամիության հետագա զարգացման համար:

Կոչի հեղինակները նշում են եվրոպացիների առջեւ ծառացած մարտահրավերների բազմազանությունը: Փաստաթղթում նշվում է, որ ժողովրդավարության ուժը «բազմալեզու համայնքների միավորումն է՝ դեպի ապագա լավագույն ուղի որոնմամբ»: Դրա հեղինակները շեշտել են որքան հնարավոր է շատ մասնակիցներով բանավեճերի անցկացման կարեւորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ