News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը չի ցանկանում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդ որում, ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում նոր սահմանափակող միջոցներ մտցնել, ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Երբ մենք հայտարարեցինք մեր պատժամիջոցների մասին, մանեւրելու համար բավարար տարածք օգտագործեցինք, որպեսզի կարողանանք լրացուցիչ գործողություններ ձեռնարկել, եթե Ռուսաստանի գործողությունները հիմք դառնան դրա  համար: Ոչ ոք չի ցանկանում գործը դրան հասցնել, բայց մենք մեզ այդ իրավունքը վերապահում ենք, եթե որոշենք, որ դա արդարացված է»,- ասել է Փսակին:

Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ «ավելի կանխատեսելի եւ երկարաժամկետ» հարաբերություններ կատռուցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ