News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Colonial Pipeline-ը, որը Միացյալ Նահանգների խողովակաշարով վառելիքի տեղափոխման խոշորագույն ձեռնարկությունն է, ուրբաթ հայտարարել է իր համակարգերի վրա կիբերհարձակման մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Colonial Pipeline-ը մայիսի 7-ին պարզել է, որ կիբերհարձակման զոհ է դարձել: Ի պատասխան՝ մենք կանխարգելիչ կերպով որոշ համակարգեր օֆլայն ռեժիմ ենք տեղափոխել՝ սահմանափակելու համար այն սպառնալիքը, որը ժամանակավորապես դադարեցրել է խողովակաշարի բոլոր գործողությունները եւ ազդել է մեր որոշ տեղեկատվական համակարգերի վրա»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Նշվում է, որ կիբերհարձակման փաստով հետաքննություն է ընթանում, ընկերությունը միջադեպի մասին ծանուցել է իրավապահ մարմիններին: Colonial Pipeline խողովակաշարը, որն օրական ավելի քան 454 միլիոն լիտր վառելիք է տեղափոխում, ներկայումս իր բոլոր համակարգերին հասցված վնասի գնահատում եւ անվտանգության ստուգում է իրականացնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ