News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահի անունից ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ