News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

«Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին.

Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար:

Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՇԱԻ բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Փրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ