News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Համավարակի կապակցությամբ Ղազախստանում Հաղթանակի օրվա առթիվ մայիսի 9-ին նախատեսված ավանդական միջոցառումները կանցկացվեն հաջորդ տարի: Այս մասին Facebook-ում հայտարարել է Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:

«Լուրջ համաճարակաբանական իրավիճակի պատճառով որոշվեց Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող ավանդական հանդիսությունները տեղափոխել հաջորդ տարի»,- գրել է նա Facebook-ում: Նրա խոսքով՝ այս տարվա միջոցառումները կսահմանափակվեն միայն երկրի քաղաքացիներին ուղղված նախագահի շնորհավորական ուղերձով:

Անցյալ տարի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով չեղյալ էր հայտարարվել նաեւ Աստանայում անցկացվող զորահանդեսը: Համավարակի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է վարակման ավելի քան 340 հազար դեպք եւ մահվան շուրջ 4 հազար դեպք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի պատճառով ադրբեջանցի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Դա կապված է Միլի մեջլիսի նստաշրջանի հետ, որը տեղի կունենա հունիսի 16-ին...
Bloomberg. ԱՄՆ-ում այցելուներին թույլ կտան առանց դիմակի գտնվել Apple-ի խանութներում
ԱՄՆ-ում հաջորդ շաբաթվանից կսկսեն թուլացնել սահմանափակումները...
Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն»
Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Շուկլապուր գյուղի հավատացյալները աղոթքներ, սուրբ ջուր եւ ծաղիկներ են մատուցում տաճարում, որտեղ կանգնեցված է իրենց կուռքի՝ Corona Mata-ի արձանը…
Բրազիլիայի նախագահը կրկին տուգանվել է դիմակ չկրելու համար
Բոլսոնարոն կարծում է, որ նրանք, ովքեր լիովին պատվաստված են, չպետք է դիմակ կրեն: «Նրանք, ովքեր դեմ են այս առաջարկին, չեն հավատում գիտությանը, քանի որ պատվաստվելու դեպքում վարակը չի կարող փոխանցվել», - ասել է նախագահը…
Մեծ Բրիտանիան «փոխել է գլոբալ պատվաստումների թվատախտակը» G7-ում
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ջոնսոնը 18 ամսով երկարաձգել է ամբողջ աշխարհում պատվաստումներն անցկացնելու ծրագրերը...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Կարծում եմ՝ մարդիկ արժանի են իմանալու, թե որտեղից է առաջացել վարակը…
Ամենաշատ