News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը կենդանական վախ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Նա հավելեց, որ հենց դրանով է բացատրվում Քոչարյանի անօրինական հետապնդումը՝ չնայած բոլորը հասկանում են, որ երկրորդ նախագահը ոչ մի կապ չունի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով գործողությունների հետ:

«Հայաստանի իշխանություններն այժմ մտածում են՝ թե ինչպես դիմակայեն Քոչարյանի մասնակցությամբ վաղվա հանրահավաքին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք կփորձեն մարդ կհավաքել եւ գնալ Եռաբլուր՝ կրկնելով հունվարի 28-ին սցենարը: Սակայն հուսով եմ՝ Փաշինյանը հասկանում է, որ իրեն կարող են Սյունիքի նման դիմավորել, եւ չի գնա այդ քայլին», - ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝վաղվա հանրահավաքը բազմամարդ է լինելու. սկսվում է Հայրենիքը դավաճանից ազատագրելու գործընթացը: Գեներալ-մայորը շեշտեց, որ տարբեր իրավապահ մարմիններից պահեստազորի սպաների շարժումը, որը վերջերս է ձեւավորվել, նույն նպատակն է հետապնդում: «Մենք աջակցում ենք բոլորին, ով ընդդիմություն է հանդիսանում Փաշինյանի նկատմամբ»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից վերջերս արված առաջարկին, ապա առաջին նախագահն իր քայլերում, ըստ Պետրոսյանի, ազնիվ չէ: «Նա ասում է, որ բոլոր նախագահները պետք է  որպես մեկ դաշինք հանդես գան Փաշինյանի դեմ՝ ընդգծելով ընտրություններից հետո իշխանություն չպահանջելու կարեւորությունը: Իշխանության չգալու ցանկության մասին հայտարարեց նաեւ երրորդ նախագահը: Դա վկայում է այն մասին, որ առաջին նախագահի հայտարարությունը կարող է ուղղված լինել Քոչարյանի դեմ, ում համար, իր հերթին, կարեւոր է պատասխանատվություն ստանձնելը մեզ համար այս դժվարին պահին: Այո, ընդդիմությունը պետք է միավորվի, սակայն՝ միայն ընդհանուր նպատակների հիման վրա»,- եզրափակեց գեներալը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին երկրորդ նախագահը հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում, որտեղ նույնպես նախատեսված է նրա ելույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ