News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Արեւելյան Երուսաղեմի հակամարտության կողմերին կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել առկա լարվածությունը լիցքաթափելու համար, գրում է DW-ն:

«Բռնությունն ու հրահրումն անընդունելի են, բոլոր կողմերի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է Եվրոպական արտաքին գործոինեության ծառայության մայիսի 8-ի հայտարարության մեջ, որն արվել է իսրայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների հետեւանքով տասնյակ վիրավորների մասին հաղորդագրությունից հետո:

«Անհրաժեշտ է խուսափել Տաճարի լեռան/Հարամ աշ-Շարիֆի շուրջ սադրիչ գործողություններից, եւ հարգել ստատուս-քվոն: Բոլոր կողմերի քաղաքական, կրոնական եւ հասարակական առաջնորդները պետք է զսպվածություն եւ պատասխանատվություն դրսեւորեն եւ ամեն ջանք գործադրեն այս անկայուն իրավիճակը հանդարտեցնելու համար»,- ընդգծված է փաստաթղթում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ