News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը 40 հազար լարի գրավ (ավելի քան 11.6 հազար դոլար) է վճարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի համար՝ նրան վրացականից բանտից ազատ արձակելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր 40 հազար լարի է վճարվել՝ պարոն Նիկա Մելիային նախնական կալանքից ազատելու համար: Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում երկու անկախ կազմակերպություններին, որոնք համաձայնել են աջակցել այս գործընթացին. հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին, որը հատկացրել է գումարը, եւ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որոնք նշված գումարը փոխանցել են իշխանություններին»,- ասված է երկրում ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ: 

2019-ի հունիսյան անկարգությունների գործով գրավը չվճարելու համար բանտարկված Մելիայի ազատ արձակումը, ով անազատության մեջ էր փետրվարի 23-ից, իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ապրիլի 19-ին կնքված համաձայնագրի պայմաններից մեկն էր:

Եվրամիությունը հենց սկզբից առաջարկում էր վճարել գրավը Մելիայի համար, սակայն քաղաքական գործիչը չէր համաձայնում, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքները շինծու եւ քաղաքականապես հիմնավորված էր համարում: Այժմ, Վրաստանի օրենսդրության համաձայն, Վրաստանի գլխավոր դատախազությունը պետք է դիմի դատարան եւ պահանջի փոխել խափանման միջոցը քաղաքական գործչի ազատ արձակման համար: Թե երբ վերահսկողական մարմինը նման խնդրանքով կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան, հայտնի չէ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ