News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեխիան ԵՄ-ին սադրում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դիվանագիտական ճգնաժամի, հայտարարել է Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով ռուս դիվանագետներին վտարելու մասին Չեխիայի կոչը ԵՄ երկրներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Չեխիան ԵՄ-ին սադրում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դիվանագիտական ճգնաժամի: Անհիմն դեմարշը, ի նշան highly likely-շոուի հետ համերաշխության, Մոսկվայի հետ երկխոսությունը խափանելու եւս մեկ քայլ կդառնա: Հուսով եմ, որ Բրյուսելում դա գիտակցում են»,- նշել է Սլուցկին:

Հիշեցնենք, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Պորտոյում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովում միության մնացած երկրներին խնդրել էր Վրբետիցայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ գոնե մեկական ՌԴ դիվանագետների վտարել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ