News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը Երուսաղեմի արեւելքում հակամարտության կողմերին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել եւ հանգստություն պահպանել, գրում է DW-ն:

«Բոլորը պետք է հարգեն Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող սրբավայրերի ստատուս-քվոն՝ հանուն խաղաղության եւ կայունության: Քաղաքական եւ կրոնական առաջնորդները պետք է անհապաղ գործեն»,- գրել է նա Twitter-ում:

Մայիսի 7-ին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող «Ալ-Աքսա» մզկիթում տեղի ունեցած բախումների հետեւանքով վիրավորվել է 205 պաղեստինցի եւ 17 իրավապահ: Ոստիկանության տվյալներով՝ պաղեստինցիները սկսել են քարեր ու պայթուցիկներ նետել դրա ներկայացուցիչների վրա: Ի պատասխան՝ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարներին, որոնք հավաքվել են Արեւելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում, որտեղից իսրայելական իշխանությունները սպառնացել են վտարել մի քանի պաղեստինյան ընտանիքների, ոստիկանները լուսարձակ նռնակներով են ցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ