News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մերը սեփական մոդել է: ՀՀ Էկոնոմիկայի նախարարն այսպես պատասխանեց Անանիա Շիրակացի ճեմարանի աշակերտի այն հարցին, թե համաշխարհային տնտեսությունը հիմնված է երկու՝ իրարից տարբեր մոդելների վրա՝ քեյնսյան եւ մոնետարիստների նեոդասական մոդելը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, որ մոդելով է աշխատում, եւ ինչ կարծիք ունի նախարարը հակառակ մոդելի վերաբերյալ:

«Մերը սեփական մոդել է: Այս հարցին մենք նույնպես նայում ենք որպես բիզնես, նայում ենք՝ տեսնենք՝ որոնք են այն կետերը, որով Հայաստանը կարող է դառնալ մրցունակ ամբողջ աշխարհի մակարդակով: Ուղղություններից մեկը գալիս է դեռ հնուց, մենք «Մետաքսի ճանապարհի» վրա մեր պատվավոր տեղն ենք ունեցել, եւ միջազգային առեւտրի մեջ շատ լուրջ դերակատարություն ենք ունեցել: Հիմա մենք ուզում ենք Հայաստանում վերածնել այդ հնարավորությունները, որպեսզի Հայաստանը դառնա երկիր, որտեղ ինչ-որ բան իրականում արտադրվում է կամ ստեղծվում է: Այսինքն մենք օգտագործենք տարբեր երկրների ռեսուրսները եւ դրա մեջ ստեղծենք մեր ինդուստրիան»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ