News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում ազգային, ավանդապաշտական բոլոր ուժերին եւ քաղաքական միավորներին հունիսին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել ոչ թե բաժան֊բաժան , այլեւ համախմբված ուժերով եւ մեկ ցուցակով: Այս մասին ասվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում:

«Եթե կրկին անգամ Հայաստանի Հանրապտության բնակչությունը դատապարտված լինի ընտրել կոռումպացված հների կամ այլասերված նորերի միջեւ եւ ընտրությունների ճակատագիրը վճռվի ընտրակաշառքով, ինչպես նաեւ մասնատվի եւ փոշիանա ազգային դաշտին պատկանող ընտրաձայները, ապա դա կլինի միմիայն ազգային ուժերի մեղքը: Այսօր Հայաստանի Հանրապետությանը և հայությանը միաժամանակ սպառնում են համաթուրքականությունը, գլոբալիստական ապազգայնացումն ու պետականության կորուստը, ուստի բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են ազգային, ավանդապաշտ եւ դուրս սեւսպիտակի տրամաբանությունից պարտավոր են համախմբվել եւ հայությանը ներկայանալ՝ միասնական եւ վճռական, մեկ ընդհանուր ճակատով, ցանկացած մասնատված ձեւաչափով մասնակցություն, դա հնարավորություն է կաշառակերության եւ այլասերվածության վերարտադրման, թրքագլոբալիստական ուժերի վերարտադրման։ Պատմությունը մեզ չի ների։

Արդ հորդորում ենք, ազգային կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, ջնջել պառակտման բաժանարար գծերը, մեկ կողմ դնել անձնական ամբիցիաներն ու պատեհապաշտական նկրտումենրը, եւ գիտակցել վերահաս վտանգի դիմաց ազգային զորաշարժի անհետաձգելի պարտականությունը:

Առաջիկա օրերին, «Կամքը» հրավիրելու է բոլոր ազգային, ավանդապաշտական, սեւսպիտակի տրամաբանությունից դուրս գտնվող ուժերի առաջնորդներին, հավաքվել մեկ վայրում, համախմբված եւ միասնական ճակատով պայքարելու առաջարկով: Դա է պահանջը մեր հազարամյա ազգության, դա է պահանջը մեր ընկած ընկերների, դա է պահանջը կրկին անգամ խաբված եւ աղքատության մեջ մխրճվող մեր ազգաբնակչության, դա է պահանջը Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ բարօրության:

Համախմբումն օրվա հրամայական է եւ ստեղծված իրավիճակից միակ ելքը, վա՛յ այն ուժերին, որոնք իրենց ամբիցիաներից ու նեղ կուսակցական շահերից ելնելով կընդիմանան համախմբման գործընթացին, «Կամքն» իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, որ բացահայտի նման ուժերին եւ նրանց հանձնի հանրության դատին», - ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ