News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Մայիսի 5-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 36-ամյա մի բնակչի։ Այս  մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Նաիրիի բաժնում տղամարդը խոստովանեց, որ մայիսի 2-ին Պռոշյանում գողություն էր արել։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Մայիսյան փողոցի տներից մեկի առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու տան երկրորդ հարկից գողացել էր էլեկտրական գործիքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ