News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շոտլանդական ազգային կուսակցությունը (ՇԱԿ) եւ «կանաչները», որոնք կողմ են Մեծ Բրիտանիայի տարածաշրջանի առանձնացմանը, ստացել են տեղերի մեծամասնությունը՝129-ից 72 մանդատ: Այդ մասին վկայում են շաբաթ հրապարակված տարածաշրջանային ընտրությունների արդյունքները, որոնք կայացել են մայիսի 6-ին, գրում է ՏԱՍՍ-ը:

ՇԱԿ-ը փոքր-ինչ բարելավել է իր արդյունքները՝ ի տարբերություն հնգամյա վաղեմության քվեարկության ցուցանիշների: Ինչպես վկայում են ձայների հաշվարկի վերջնական տվյալները, ազգայնականները ստացել են 64 տեղ 129-ից:

2016 թվականին ՇԱԿ-ը խորհրդարանում ստացել էր 63 մանդատ: Ինչպես եւ նախորդ անգամ, ներկայիս քվեարկության արդյունքները ՇԱԿ-ին տվել են որոշիչ մեծամասնություն, ինչն առավելեւս չի խոչընդոտի սեպարատիզմի կողմնակիցներին չորրորդ անգամ անընդմեջ հնարավորություն ստանալ ձեւավորել կառավարություն:

Դեռ ավելին, ընտրությունների արդյունքում «կանաչների» հաջողությունը (8 տեղ՝ ի տարբերություն 5 տարի առաջ զբաղեցրած 5 մանդատի) թույլ կտա նրանց միասին առաջ տանել անկախության մասին կրկնակի հանրահավաքի գաղափարը, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2014 թվականին, եւ սեպարատիզմի կողմնակիցները պարտություն են կրել: Դրա հիման վրա Լոնդոնը մերժում է Էդինբուրգին նոր հանրաքվե անցկացնելու իրավունքի հարցում:

Քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը շտապել է հիշեցնել Շոտլանդիայի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի մասին եւ կոչ արել Լոնդոնին չխանգարել իր ապագայի հետ առանձնանալու գործընթացին:

«Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկել է, որպեսզի անկախության համար պայքարող կուսակցություններին հնարավորություն տա մեծամասնություն ունենալ Շոտլանդիայի խորհրդարանում: ՇԱԿ-ը եւ շոտլանդացի «կանաչները» միասին հստակ հայտարարել են, որ հակված են հանրաքվեի գաղափարը կյանքի կոչել խորհրդարանում իրենց իշխանության առաջիկա ժամկետի ընթացքում»,-ասել է Ստեջենը:

Նա հավելել է, որ հանրաքվեի մասին հարցը պետք է գտնվի «Շոտլանդիայի խորհրդարանի վարույթում», եւ որ «դա Բորիս Ջոնսոնի կամ Վեստմինստերից քաղաքական գործի լուծելու հարցը չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ