News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շուրջ 550 մարդ, որոնք մասնակցել են Կոլումբիայում բողոքի ցույցերին, համարվում են անհետ կորածներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝ ապրիլի 28-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում կորել է 548 մարդ: Բողոքի ակցիաների եւ անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 26-ի:

Ապրիլի 28-ից Կոլումբիայում անցկացվում են բողոքի ցույցեր ընդդեմ հարկային բարեփոխումների: Անկարգություններ են տեղի ունեցել Բոգոտայում, Կալիում, Մեդելյինում եւ այլ քաղաքներում: Տուժել է ավելի քան հազար մարդ:

Ավելի ուշ կառավարությունը համաձայնվել էր փոփոխություններ մտցնել բարեփոխումների ծրագրում, ֆինանսների նախարար Ալբերտո Կարասկիլյան հրաժարական է տվել, սակայն բողոքի ցույցերը շարունակվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ