News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրելի բարեկամներ, այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է : Շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հավերժ  տոնի առթիվ: Այս մասին գրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր հաղթանակները պատմական նշանակություն ունեն, բայց առաջին հերթին օգնում են մեզ չկորցնել հավատը ինքներս մեր հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ, հավատքով և անձնազոհությամբ։  

Մաղթում եմ, որ 2021 թ. Մայիսի 9-ը նոր հույսի և վերածննդի սկիզբը լինի, այն հույսի, որը նենգորեն գողացան մեզանից 2018-ի մայիսին: Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը։ Եվ մենք այդ հույսը անպայման վերականգնելու ենք։

Հայաստանը՝ հաղթանակ է:

 Հայաստանը՝ խաղաղություն  և արժանապատվություն է»:

Տպել
Ամենաշատ