News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու հարցում։

Հանդիպմանը քննարկվել է Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ