News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ որոշման մասին կբարձրաձայնեն:

Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է՝ Շարմազանովը պատասխանեց. «Նախկինը Նիկոլն է, և այստեղ Վանեցյանի կարծիքները կիսում եմ: Նրա թիմում, նայեք՝ ինչքան նախկիններ կան, որոնք, դուք դեռ ծնված չէիք, պաշտոնյա էին:

Այսօր մենք գնում ենք ընտրությունների նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան պատուհաս ռեժիմի, այս կապիտուլյանտների դեմ: Մենք գտնում ենք, որ մեր դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային-պահպանողական դաշտում: Մենք ունենք նաեւ գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, Արցախի հարցում հայանպաստ լուծման կողմնակից են: «Հայրենիք» կուսակցություն վերջին 1,5 տարիներին եղել է բոլոր ընդդիմադիր ֆորմատներում: Հիշենք ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» ֆորմատը, հիշենք 17-ի ֆորմատը եւ Հայրենիքի փրկության շարժումը, եւ նաեւ 6-ի ֆորմատը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ