News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Colonial Pipeline աներիկյան խոշորագույն խողովակատար ընկերության համակարգի վրա կիբերհարձակումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում վառելիքի մատակարարումների խափանման, գրում է Bloomberg-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակման մասին լուրերից հետո ԱՄՆ-ում բարձրացել են վառելիքի ֆյուչերսների գները: Նյու Յորքի ապրանքային բորսայում բենզինի մատակարարման արժեքն աճել է 0,85 տոկոսով՝ հասնելով 2,1317 դոլարի մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 1,06 տոկոսով՝ հասնելով մեկ գալոնի դիմաց 2,0106 դոլարի:

Ընդ որում, ինչպես արձանագրում է Bloomberg-ը,  դեպքը կարող է հանգեցնել «վառելիքի շուկաներում տատանումների եւ խափանումների բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումների գործում ԱՄՆ-ի Արեւելյան ափերում: Colonial Pipeline-ն ապահովում է երկրի արեւելյան նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Վիրջինիայում, Մերիլենդում եւ այլուր վառելիքի մատակարարումների 45 տոկոսը:

Շաբաթ Colonial Pipeline -ի կայքում հրապարակվել էր հայտարարություն, որում ղեկավարությունը խոստովանել էր, որ կիբերհարձակումն իրականացվել էր վիրուսի կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ