News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեր փառապանծ հաղթանակներն այսպես հեշտ հիմարության պատճառով, պոռոտախոսության, լոպազության պատճառով, քաղաքական տգիտության պատճառով մսխվեցին: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Բայց ամենավերջին բանն է հուսահատվելը: Մեր ազգը պետք է իր մեջ ուժ գտնի կենսահաստատվելու համար: Հաղթանակները երբեք չեն մեռնում»,-ասաց նա:

Հարցին, թե երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից մերժում ստանալուց հետո ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին, նա պատասխանեց. «Մենք շարունակում ենք նախապատրաստական աշխատանքները ընտրություններին մասնակցելու համար, ծրագրային աշխատանքները, բանակցություններ տարբեր ուժերի հետ, ՀԿ-ների հետ:Վերջնական որոշում առայժմ չունենք: Հնարավոր է դաշինքով գնալ, հնարավոր է միայնակ գնալ, հնարավոր է ընդհանրապես չգնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ